Արման Սուլեյմանյան

Արման Սուլեյմանյան

«Hard talk» հաղորդման հեղինակ

 

«Լրագրողը պետք է խոսի և հրապարակի այն ամենը, ինչը որոշ մարդիկ փորձում են թաքցնել: Լրագրողի բոլոր մյուս անելիքները կոչվում են հանրային հարաբերություններ (PR):

Հեռուստատեսությունը, որը կոչվում է PARADIPLOMACY, ինձ հնարավորություն ընձեռեց հետաքննական ֆիլմեր նկարահանել («Ջրի գողը գող չէ», «Ամուլսար»), ինչպես նաև դրսևորել ազատ ոճ՝ «Դժվար Զրույց» հաղորդաշարի շրջանակում»:

2005 թ. ավարտել է GIPA (Georgian Institute of Public Affairs) համալսարանը՝ Մեդիա մենեջեր և լրագրության մասնագիտությամբ /MA աստիճան/:

13 տարի թղթակցել է տարբեր լրատվամիջոցների, մասնավորապես` «Ռադիո Վան», «Սիվիլնեթ»: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ և պրոդյուսեր է: Անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ եվրոպական մի շարք երկրներում: Երեխայի պես ուրախանում է, երբ ճիշտ լրագրողական աշխատանքի արդյունքում մարդիկ հասնում են արդարության և իրավունքների վերականգման: