Գևորգ Մելիքյան

Գևորգ Մելիքյան

«Պարադիգմ» հաղորդման հեղինակ

 

Գևորգ Մելիքյանը քաղաքական վերլուծաբան է և քաղաքագետ՝ անձնական, ակադեմիական և մասնագիտական մեծ փորձառությամբ արտաքին քաղաքականության, անվտանգային և ներքաղաքական հարցերում:

Միջազգայնագետի և քաղաքագետի մագիստրատական կոչումը ստացել է Օհայոյի պետական համալսարանից (ԱՄՆ)՝ մասնագիտանալով անվտանգային հարցերի, ռազմակա-քաղաքական դաշինքների և հակամարտությունների լուծման ուղղություններում: Գևորգի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է եվրոպական և եվրասիական ուսումնասիրությունները, հակամարտությունների կանխումը և լուծումը, հետխորհրդային տարածքի հակամարտությունները, հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, սոցիալական մեդիան, արդյունավետ կառավարումը, հետխորհրդային երկրների ժողովրդավարացման գործընթացները և այլն:

Գևորգը եղել է ԱՄՆ պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի կողմից ֆինանսավորվող Էդմունդ Ս. Մասկիի անվան ծրագրի կրթաթոշակառու: Վաշինգթոնում եղել է World Security Institute/Center for Defense Information վերլուծական կենտրոնի հրավիրված փորձագետ, ինչպես նաև մասնագիտական պրակտիկա է անցել վաշինգթոնյան Center of Strategic and International Studies վերլուծական կենտրոնում և Եվրոպայի Խորհրդում (Ֆրանսիա):

Զբաղեցրել է ֆրանսերենի ամբիոնի վարիչի պաշտոնը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում, որտեղ նաև դասավանդել է Միջազգային հարաբերությունների ներածություն նախապատրաստական կուրսին:

Հանդիսանում է Go-Governance ավստրիական ինստիտուտի սևծովյան տարածաշրջանի փորձագետների ցանցի անդամ, ինչպես նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ:

Ներկայում, դասավանդում է Մեդիագրագիտություն և Քննադատական մտածողություն առարկաները Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:

Ունի բազմաթիվ հրապարակումներ, հարցազրույցներ և ելույթներ՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: