Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան

«Մեդիագրագիտություն» հաղորդման հեղինակ

 

Սամվել Մարտիրոսյանը կրթությամբ մաթեմաթիկոս եւ մշակութաբան է։

Հիմնական հետաքրքրությունները․ նոր մեդիաներ, ինտերնետի կառավարում, տեղեկատվական անվտանգություն։ Դասավանդում է մի շարք համալսարաններում, դպրոցում։

Հանդիսանում է Ինտերնետի կառավարման խորհրդի անդամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի անդամ։ «Նորավանք» հիմնադրամի փորձագետ է։

Երկար տարիներ աշխատել է իրավապաշտպանական ոլորտում։ Եղել է լրագրող, մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների թղթակից եւ վերլուծաբան։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

 Barcamp Yerevan֊ի համակազմակերպիչն է։ Awesome Foundation Yerevan հիմնադրամի համահիմնադիրներից է։