ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
15 Mar 2017

Բժշկությունը լրատվության մեջ

Լրատվական կայքերում հաճախ կարելի է հանդիպել բժշկական թեմաներով նյութերի՝ բավականին վիճելի պնդումներով: Որպես կանոն նման նյութերը թարգմանվում են ռուսական կայքերից:


Լրատվական կայքերում հաճախ կարելի է հանդիպել բժշկական թեմաներով նյութերի՝ բավականին վիճելի պնդումներով: Որպես կանոն նման նյութերը թարգմանվում են ռուսական կայքերից: Օրինակ, այդպիսի նյութերից մեկի վերնագրում կարդում ենք, որ քաղցկեղը ոչ թե հիվանդություն է, այլ բիզնես. վիտամին B17-ի անբավարարություն: Նման նյութերի սկզբնաղբյուրները չեն նշվում, կամ անհայտ և տարօրինակ անվանումով ինչ-որ կայք է լինում:
Նյութի բովանդակությունը շատ ավելի տարօրինակ է, քան վերնագիրը: Նյութում հեղինակավոր կերպով հայտարարվում է, որ բավական է օրական 15-20 հատ ծիրանի կորիզ ուտել և կբուժվեք քաղցկեղից, ապա շարունակում են, եթե դուք հաճախակի օգտագործեք ոլոռ և լոբի բժիշկների մասին ընդհանրապես կարող եք մոռանալ: Եթե ընթերցողը հավատալով այս նյութերին չդիմի բժշկի կհայտնվի ռիսկային իրավիճակում: