ՊԱՐԱԴԻԳՄ
18 Սեպ 2018

Հայաստանի նոր իշխանության հանդեպ տնտեսական էլիտան շատ թերահավատ է. Հրանտ Միքայելյան

Հայաստանի տնտեսական բաղադրիչը՝ երկրի ներքաղաքական իրավիճակի ստվերում:

 

Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ եւ Հայաստանում, եւ Սփյուռքում մեծ վստահություն կա, բայց միեւնույն ժամանակ էլիտաների շրջանում իրավիճակը ճիշտ հակառակն է: Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի համոզմամբ՝ հատկապես տնտեսական էլիտայի շրջանում մեծ թերահավատություն կա ներկա իրավիճակի հանդեպ: «Սա եւս պետք է հաշվի առնել: Ներդրողներն այս հարցերում շատ «վախկոտ» են եւ նրանք սպասում են, որ երկրում բոլոր հարցերը լուծվեն, նոր քայլ անեն»,-ասում է գիտաշխատող Միքայելյանը:

ԵԱՏՄ տարածքում առևտրաշրջանառությունը ռուբլիով իրականացնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները վերջին շրջանում նորից թափ առան: Սա լա՞վ է, թե՞ վատ: Այս հարցադրմանն ի պատասխան գիտաշխատողն ընդգծում է՝ այստեղ լավ բան չեմ տեսնում: «Ես տեսնում եմ ուղղակի այն, որ օգտվելով Հայաստանի քաղաքականությունում, ավելի շուտ՝ Հայաստանի շուրջ անորոշությունից, Ռուսաստանում ուզում են օգտվել դրանից եւ ճնշել Հայաստանին՝ ինչ-ինչ զիջումների գնալու համար»,-համոզված է Հրանտ Միքայելյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: