90 ՎԱՅՐԿՅԱՆ
18 Sep 2018

Սեպտեմբերի 18-ը՝ 90 վայրկյանում


1. Անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերներ կուղարկվեն Հայաստանի բոլոր երեք նախագահներին:
2. Անկախության օրվա միջոցառումները կանցկացվեն «Դու անկախ ես» կարգախոսով: Միջոցառման կիզակետը կլինի Հանրապետության հրապարակում։
3. Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է նաև «Սելֆիի ժամ» միջոցառումը
4. Երևանի ավագանու արտահերթ ընտրության մասնակից ուժերի առաջին համարները կարող են դեբատներ անցկացնել։
5. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 20-ին նախատեսվում են բանավեճեր։
6. Թուրքիայում չեն կարողանում մարել մի քանի օր առաջ Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհը։
7. Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից:
8. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը երրորդ տարին անընդմեջ երրորդ տեղն է գրավում Լիտվայում անցկացվող միջազգային մրցաշարում։
9. Սիրիայում խոցվել Է ռուսական Իլ-20 ինքնաթիռը՝ 14 զինվորականով։ Ռուսական կողմը հայտարարել է, որ միջադեպի պատասխանատուն Իսրայելն է։
10. Այսօր Փհենյանում հանդիպել են Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: