90 ՎԱՅՐԿՅԱՆ
05 Apr 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Երևանի ավագանու ընտրություններին Անահիտ Բախշյանը կառաջադրվի «Ելք» դաշինքի ցուցակով: 2. «Ունենք երեք անձի կողմից ձևավորած խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան». ՕՐՕ դաշինքի հայտարարությունը: 3. Կրկնաքվեարկության դեպքերի վերաբերյալ ՔԿ վարույթում քննվում է 9 քրեական գործ...

1. Երևանի ավագանու ընտրություններին Անահիտ Բախշյանը կառաջադրվի «Ելք» դաշինքի ցուցակով:
2. «Ունենք երեք անձի կողմից ձևավորած խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան». ՕՐՕ դաշինքի հայտարարությունը:
3. Կրկնաքվեարկության դեպքերի վերաբերյալ ՔԿ վարույթում քննվում է 9 քրեական գործ։
4. 4.5 մագնիտուդ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները 3 բալ ուժգնությամբ զգացվել են նաև Ստեփանակերտում և Հադրութում։
5. Սանկտ Պետերբուրգում 6 միջինասիացի է ձերբակալվել` իսլամիստ զինյալների խմբերի անդամներ հավաքագրելու կասկածանքով։
6. ՌԴ կառավարությունը 50 մլն ռուբլի կհատկացնի Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների փոխհատուցմանը։
7. Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են՝ ի հիշատակ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի։
8. Իրանում առնվազն 7 բնակավայր է ավերվել երկրաշարժի հետևանքով. կան զոհեր, վիրավորներ։
9. Թուրքիան սիրիական տարածքներ է զավթել. Դամասկոսը դիմել է ՄԱԿ ԱԽ։
10. Իրաքի Թիքրիթ քաղաքում ԻՊ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, 40-ը՝ վիրավորվել։
11. Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: