90 ՎԱՅՐԿՅԱՆ
12 Apr 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 10 ընտրատարածք: 2. ՊԵԿ-ն այս տարի կանխել է գյուղմթերքի ապօրինի ներկրման 272 փորձ, այդ թվում՝ “КАРАБАХ” մակնշմամբ լոլիկի: 3. Երևանի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել...

1. Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 10 ընտրատարածք:
2. ՊԵԿ-ն այս տարի կանխել է գյուղմթերքի ապօրինի ներկրման 272 փորձ, այդ թվում՝ “КАРАБАХ” մակնշմամբ լոլիկի:
3. Երևանի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել:
4. Հայաստանն Արցախին երկու ամսում տրամադրել է 8.8 մլրդ դրամի միջպետական վարկ:
5. Կալիֆորնիայի Օրինջ շրջանն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
6. Բելառուսը ստորագրել է ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը:
7. Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից: Ադրբեջանից Վրաստան գազի մատակարարումները կկազմեն ընդհանուր ծավալի 95.5%-ը։
8. Ուկրաինայում մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող միջազգային խմբավորում է բացահայտվել։
9. Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային թիմի ավտոբուսի մոտ երեք պայթյուն է որոտացել։ 26-ամյա իսպանացի պաշտպան Մարկ Բարտրան տեղափոխվել է հիվանդանոց։
10. «Իդման-Ադրբեջան» հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Թառլան Շահինօղլուն աշխատանքից հեռացվել է Հենրիխ Մխիթարյանին գովելու պատճառով:
11. «Էրեբունի-Երևան» երգը քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կատարմամբ: