90 ՎԱՅՐԿՅԱՆ
13 Ապր 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Ընտրախախտումների վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան: 2. Սերժ Սարգսյանը մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին: 3. «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանին անհապաղ պետք է վնասվածքաբան այցելի, Վահան Շիրխանյանին պետք է քաղաքային հիվանդանոց տեղափոխել․ ՄԻՊ...

1. Ընտրախախտումների վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան:
2. Սերժ Սարգսյանը մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին:
3. «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանին անհապաղ պետք է վնասվածքաբան այցելի, Վահան Շիրխանյանին պետք է քաղաքային հիվանդանոց տեղափոխել․ ՄԻՊ:
4. Հարուցվել է քրեական գործ՝ ՊՆ-ին վառելիք մատակարարելու մրցույթին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով:
5. Հակառակորդի արձակած կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի խաղողի այգիները:
6. ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում:
7. Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել. 210 մարդ տարհանվել է:
8. Դինքի սպանության գործով երկու ենթասպա է կալանավորվել:
9. ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՌԴ-ին 3 մլն եվրո վճարել Բեսլանի զոհերի հարազատներին և տուժածներին:
10. Ալեքսեյ Նավալնին կոչ է անում հունիսի 12-ին երկրով մեկ բողոքի ակցիաներ անցկացնել: Հունիսի 12-ը նշվում է որպես Ռուսաստանի օր:
11. Բաքվի դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը: Նրա կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով: