90 ՎԱՅՐԿՅԱՆ
14 Ապր 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։ 2. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 3. Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի ձայնագրությունը...

1. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար։
2. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
3. Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի ձայնագրությունը։
4. Հոլիվուդում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։
5. ԵԱՏՄ-ն հավանություն տվեց դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Մոլդովայի դիմումին։
6. Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստող ԴԱԻՇ-ի 5 անդամ է ձերբակալվել։
7. Ադրբեջանում ինտերնետ մատակարարող ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Դելտա Տելեկոմ»-ը, արգելափակում է «Ազատություն» ռադիոկայանի և «Մեյդան TV» հեռուստաընկերության կայքերը։
8. Աֆղանստանում ԱՄՆ-ի կիրառած ամենահզոր ռումբի պայթյունից 36 զինյալ է զոհվել․ Պենտագոն։
9. Արտագնա 4 խաղում 4 գոլ։ Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում նաև «Անդերլեխտի» հետ հանդիպմանը։
10. Այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։