ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
25 Ապր 2017

Հղում՝ հղումի հղմանը

Եթե լրատվամիջոցը չունի սեփական աղբյուր, ապա ստիպված է հղում անել այլ լրատվամիջոցի:

 

 

Եթե լրատվամիջոցը չունի սեփական աղբյուր, ապա ստիպված է հղում անել այլ լրատվամիջոցի:  Լրատվության մեջ դա ընդունված է: Երբեմն, սակայն,  այդ հղումները բավական խառն են լինում: Օրինակ՝ լրատվամիջոցը գրում է՝ ինչպես հայտնում է BBC- ին, սակայն հղում է տալիս CNN-ին, որը վկայակոչում է  Fox news-ին: Կամ շատ ավելի տարօրինակ դրսևորում, երբ հայկական լրատվամիջոցը գրում է՝ ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցը, ՀՀ ԱԳՆ-ն այսպիսի հայտարարություն է արել:

 Այստեղ տեսնում ենք ոչ թե հղում, այլ հղում՝ հղումի հղմանը: Սա իրականում կարող է երկու պատճառ ունենալ. կամ լրատվամիջոցը թերանում է, կամ դիտավորյալ փորձում է  կորցնել նյութի իրական սկզբնաղբյուրը՝ հրամցնելով ապատեղեկատվություն: