ՍՏԱՐՏԱՓ
31 Մայ 2017

Hams lamps. ձեռագործ լուսամփոփներ և ջահեր

HamsLamps-ը Facebook-ում և Instagram-ում ունի մոտ 10 հազար հետևորդ: Պատվերներն էլ ընդունում է հենց սոցցանցերի միջոցով:

 

Պապիկից մնացած մի քանի գործիք, ստեղծագործելու տաղանդ և դժվարություններից չվախենալու համարձակություն: Ինչպես երևում է, լամպ պատրաստելու համար շատ բան հարկավոր չէ: Իսկ ամեն ինչ սկսվեց նկուղի նորոգումից:
Լամպերի մասին բոլորը մոռացան, բացի՝ Համլետից: Մտածեց, գտավ՝ ինչ է անհրաժեշտ աշխատանքի համար, մտքում ձևավորեց սեփական ոճը և անցավ գործի: Վաճառքի խթանմանը նպաստեցին ցուցահանդեսները: Առաջինը՝ Լոֆթում էր՝ Շեքսպիրի մահվան տարելիցի միջոցառմանը:


Պարզվեց՝ լամպերը ոչ միայն նկատել էին, այլև՝ հիշել: Այսօր HamsLamps-ը Facebook-ում և Instagram-ում ունի մոտ 10 հազար հետևորդ: Պատվերներն էլ ընդունում է հենց սոցցանցերի միջոցով:
Ի՞նչքան ժամանակ է անհրաժեշտ մեկ լամպի համար՝ երկու ժամ, երեք օր, մեկ ամիս, կախված է մուսայից, իսկ մուսայի համար արհեստանոցում ստեղծել է հատուկ տրամադրություն. Համլետն իրեն շրջապատել է Դալիի նկարներով և ջազի հնչյուններով:


Ապագայի ծրագրեր չի կազմում: Մի բան հաստատ է՝ լամպեր միշտ կպատրաստի, քանզի այն ինչ անում է, անում է սիրով և հավատում է սկսած գործի հաջողությանը։