ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
08 Հնս 2017

Այս երգարվեստով մենք արդեն 50 տարի հետ ենք ընկել. Արամ Սաթյան

Հեռուստաընկերությունները երիտասարդ կոմպոզիտորներից գումար են պահանջում՝ երգերը հնչեցնելու համար:

 

Ռազմիկ Ամյանը հիանալի երգիչ է, նա ավարտել է կոնսերվատորիան, բայց հասկացել է, որ հարսանիքում երգելով կարող է ավելի շատ վաստակել: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը՝ մեկնաբանելով Ռազմիկ Ամյանին՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելը, հավելում է՝ եթե պետութունն է շնորհել, ուրեմն Ռազմիկ Ամյանն է այսօր չափանիշ: «Մենք երեք-չորս անգամ ներկայացրել ենք կոչման, բայց ոչ-ոքի կոչում չեն շնորհել, դե այդ կոմպոզիտորները քիչ ճանաչելի են Հայաստանում»,-ասում է Արամ Սաթյանը:

Միության նախագահն այս իրավիճակի համար, նախեւառաջ, մեղադրում է չինովնիկներին: «Չինովնիկից վատ բան չկա, այն չինովնիկից, ում ձեռքում հնարավորություն կա եւ այդ հնարավորությունն օգտագործում է հօգուտ իրեն, հենց նրանք են առաջարկում, ներկայացնում կոչումների»,-ընդգծում է նա:

Ի՞նչ կկորցնի հայ երգարվեստը, եթե չլինի Կոմպոզիտորների միությունը: Արամ Սաթյանը համոզված է՝ ապագան: «Այս երգարվեստով մենք արդեն 50 տարի հետ ենք ընկել»,-նշում է նա: Զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: