ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
09 Jun 2017

Գեղարվեստական գիրք կարդալու ժամանակն անցել է. «Բյուրոկրատ» գրախանութի հիմնադիր

ԱՄՆ-ում կա ընտրություն՝ լինել սատանայական, թե աստվածային:

 

Գեղարվեստական գիրք կարդալու ժամանակն անցել է: Երեւի վատ է, որ գրախանութի հիմնադիրը նման բան է ասում, բայց պետք է կարդալ այլ գրքեր: «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանի հիմնադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ընդգծում է՝ գեղարվեստական գիրք կարդալիս ուղեղը չի լարվում, զարգանում է պատկերային, ստեղծագործ համակարգը, մինչդեռ ուղեղը ծանրաբեռվում է մասնագիտական գրականություն կարդալիս: Սամվել Հովհաննիսյանը ոչ միայն վաճառում է, այլև ստեղծում է գրքեր:

Ամերիկաբնակ գործարարի խոսքով՝ ամերիկացիների համար ԱՄՆ-ում լավագույն բանն ազատությունն է, վատագույնը՝ եւս ազատությունը: «ԱՄՆ-ում կա ընտրություն՝ լինել սատանայական, թե աստվածային»,-նշում է նա:
Ազատության համատեքստում Սամվել Հովհաննիսյանը հիշում է դարասկզբի Երեւանն ու երեւանյան բարքերը: «Երբ 2000 թվականին Երեւանում առաջինն էի, ով հագնում էր կարմիր կոշիկ, բոլոր ասում էին, որ «գեյ» եմ, բայց ես «գեյ» չէի, ուղղակի հագնում էի կարմի կոշիկ: Հիմա այդ ասողները հագնում են կարմիր կոշիկ, ահավոր «քյառթու» կերպարներ են, հագնում են, արեւածաղկի չրթումներ կատարվում»,-ասում է գործարարը:

Ի՞նչն էր «կանխատեսելի մահ» Սամվել Հովհաննիսյանի համար, ինչպե՞ս միտք հղացավ «Բյուրոկրատ» հագուստի խանութը վերածել գրախանութի: Գործարարի անկեղծ խոստովանությունները՝ «Դժվար զրույց» հաղորդման մեջ: