ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
15 Հնս 2017

Մեր հասարակությունն անգամ բավարար հարգանք չունի խորհրդանիշների նկատմամբ. Պավել Սարգսյան

Պատշաճ վերաբերմունք եւ հարգանք չկա ոչ միայն խորհրդանիշների, այլեւ պետականության հանդեպ:

 

Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ. ցանկացած քաղաքացու համար դրանք պետք է առավելագույն հարգանքի առակա լինեն: «Մենք» պետական արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը ցավով նշում է, որ մեր հասարակությունն անգամ բավարար հարգանք չունի խորհրդանիշների նկատմամբ: «Ո՞րն է այսօրվա մեր խնդիրը. չկա պատշաճ վերաբերմունք, հարգանք մեր պետականության հանդեպ: Երկար ժամանակ չունենալով պետականություն՝ ձեւավորված մշակույթ էլ չկա խորհրդանիշների եւ, ընդհանրապես, պետականության հանդեպ»,-նշում է նա:


Սարգսյանը հավելում է նաեւ, որ երկրում չկա որեւէ պետական օղակ, որն ունենա խորհրդանիշների ճիշտ կիրառման վերահսկողություն: «Խորհրդանիշների քարոզչությունը, սակայն, պետք է ոչ միայն մի գերատեսչության խնդիրը լինի, այլ ընդհանուր պետական համակարգը պետք է այդ ուղղությամբ աշխատի»,-ընդգծում է հիմնադրամի տնօրենը:


Խորհրդային Հայաստանի խաչատրյանակա՞ն օրհներգը, թե՞ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան»-ը: Պավել Սարգսյանը նախընտրում է երրորդ տարբերակը: Այս ամենի մասին առավել մանրամասն՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: