ՊԱՐԱԴԻԳՄ
24 Jul 2017

Համակերպվե՞լ, արտագաղթե՞լ, թե՞ ապստամբել. ի՞նչ անել, եթե ընտրությունների միջոցով անհնար է իշխանափոխությունը. Ավետիք Իշխանյան

Այսօրվա ընդդիմությունը կառավարվող ընդդիմություն է:

 

Հայաստանում իշխանությունը միայն իշխանություն չէ. այն փառասիրություն է, ունեցվածք եւ բիզնես: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հենց այս հանգամանքով է պայմանավորում իշխանությունից կառչած մնալը: «Պատկերացրեք, եթե հանկարծ, ինչ-որ մի հրաշքով, ընտրությունների արդյունքում իշխանությունը հեռանա: Նրանց անհնար է թվում, նրանք չեն էլ կարող պատկերացնելը, որ քվեարկությամբ՝ թուղթ գցելով, իրենք կարող են կորցնել այդ իշխանությունը»,-ասում է Իշխանյանը:


Ընտրությունների արդյունքում իշխանափոխության անհնարինության համատեքստում, ըստ բանախոսի, այսօր մի քանի ելք կա: «Կամ համակերպվել ու մնալ հպատակ, կամ արտագաղթել, որն այսօր մասսայական բնույթ է կրում, կամ էլ ապստամբել, որի բոլոր փորձերը ձախողել ենք: Բացի դրանից, սրանք բոլորն էլ, ի վերջո, պետության ձախողում են նշանակում»,-նկատում է կոմիտեի նախագահը:


Ինչ վերաբերում է այսօրվա ընդդիմությանը, ապա Ավետիք իշխանյանի կարծիքով՝ այն կառավարվող ընդդիմություն է: «Թող ինձ ներեն, եթե սխալվում եմ, գուցե սա ոչ բոլորին է վերաբերում, սակայն կարծում եմ, որ մեր ընդդիմությունը կառավարվող ընդդիմություն է»,-նկատում է նա՝ հավելելով նաեւ, որ Հայաստանում ամեն ինչ, նույնիսկ ամենաաննշան հարցերը որոշվում են նախագահականում: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: