ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
27 Jul 2017

Մոտ 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ՝ Իջեւանում

Տավուշի մարզկենտրոնում հուլիսի 26-ին տեղի ունեցավ նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը: Նորակառույց մանկապարտեզն իր սաներին կընդունի մեկ տարի անց՝ հաջորդ տարվա սեպտեմբերին:

 

Մոտ 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ՝ Իջեւանում: Տավուշի մարզկենտրոնում հուլիսի 26-ին տեղի ունեցավ նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը: Նորակառույց մանկապարտեզն իր սաներին կընդունի մեկ տարի անց՝ հաջորդ տարվա սեպտեմբերին:


Շենքի կառուցումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ամերիկահայ բարերարներ Ռեյմոնդ և Անի Հարթունյանների, Գրիշա Սուքիասյանի և Սոնիկ Արթունյանի, ինչպես նաև Իջևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:


Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, այլք: