ՊԱՐԱԴԻԳՄ
11 Aug 2017

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հնարավոր հետեւանքները՝ քաղաքագետ Արեգ Գալստյանի մեկնաբանությամբ

Հայաստանի տնտեսությունն ամբողջովին կախված է Մոսկվայի «ինքնազգացողությունից»:

 

Կոնգրեսը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին բավական երկար էր պատրաստվել, անգամ մինչեւ Թրամփի երդմնակալությունը խոսակցություններ կային, որ կլինի պատժամիջոցների նոր փաթեթ: Քաղաքագետ, «Հայկական շահը»  վերլուծական կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար Արեգ Գալստյանը հավելում է, որ տեխնիկական քննարկումներ էին ընթանում, թե որ ոլորտներում դրանք պետք է կիրառվեն, որտեղ պետք է ավելի շատ ճնշումներ անել եւ ինչի վրա կենտրոնանալ: «Քանի որ հանրապետականները, նաեւ շատ դեմոկրատներ, կարծում էին, որ Օբամայի վարչակարգի ընդունած պատժամիջոցներն այնքան էլ արդյունավետ չեղան, եւ Ռուսաստանը չփոխեց իր քաղաքականությունը» ,-ընդգծում է նա:

Քաղաքագետի խոսքով՝ երկու կուսակցություններն էլ վճռականորեն էին տրամադրված ավելի լուրջ գործընթացներ սկսելու, խորացնելու եւ ընդլայնելու պատժամիջոցները, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում: «Նախկին պատժամիջոցները եւս առնչվում էին էներգետիկ ոլորտին, բայց դրանք ավելի շատ «կոսմետիկ» բնույթի էին»,-ասում է նա:

Ինչպե՞ս կանդրադառնան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության եւ քաղաքականության վրա, ո՞րն է ՌԴ դեմ պատժամիջոցների հիմնական նպատակը, ի՞նչ խնդիրներ է լուծում ԱՄՆ-ը: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: