ՍՏԱՐՏԱՓ
05 Sep 2017

Ռոբոտ Չարլին օգնում է երեխաներին ու սկսնակներին սովորել ծրագրավորում, ինժեներություն, ռոբոտաշինություն

Առաջիկայում ընկերությունը պատրաստվում է բացել սեփական ուսումնական կենտրոնը, իսկ մինչ այդ կփորձի Չարլիին տեղափոխել դպրոցներ և այլ ուսումնական կենտրոններ:

 

 

Մարդ չէ, բայց փորձում է նմանվել մարդու. Expper Technologies ընկերության կողմից պատրաստված ուսումնական ռոբոտ Չարլին օգնում է երեխաներին ու սկսնակներին սովորել ծրագրավորում, ինժեներություն, ռոբոտաշինություն:
Իսկ ամեն ինչ սկսվեց ուսանողական տարիներից, երբ կուրսային աշխատանքի համար պատրաստված ռոբոտներն այնքան ոգևորեցին Կարենին ու Հայկին, որ մի քանի տարի անց ի վերջո իրականություն դարձրին ուսումնական ռոբոտ ստեղծելու իրենց երազանքը:


Ստարտափը նոր մակարդակի վրա դուրս բերեց սեփական սենսոր բորդի մշակումը, որի նախագծումն ու դիզայնն ամբողջությամբ արվում է Expper-ի մասնագետների կողմից:


Այս պահին Էքսպերն ունի արտադրած 6 Չարլի, որոնցից 5-ն օգտագործվում է Whiz Code Academy ուսումնական կենտրոնում:


Առաջիկայում ընկերությունը պատրաստվում է բացել սեփական ուսումնական կենտրոնը, իսկ մինչ այդ կփորձի Չարլիին տեղափոխել դպրոցներ և այլ ուսումնական կենտրոններ:


Բիզնես կապեր փնտրելուն զուգընթաց՝ թիմում աշխատում են կատարելագործել Չարլիի բանականությունը, որպեսզի ապագայում նա կարողանա մշակել և պատասխանել կամայական հարցի: Նաև խոստանում են՝ անհրաժեշտ ներդրումներ ունենալու դեպքում կստեղծեն նոր՝ արդեն մարդանման ռոբոտ, որը կարող է կիրառվել բժշկության ու բիզնես ոլորտներում: