ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
26 Սեպ 2017

Մենք «խաղում» ենք դեմոկրատիա՝ դիկտատուրայի սկզբունքներով. Նարեկ Դուրյան

«Մեզ մոտ դեռ մնացել է՝ ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է: Մենք «խաղում» ենք դեմոկրատիա՝ դիկտատուրայի սկզբունքներով: Այսպես չի լինում...»

 

Դերասան Նարեկ Դուրյանին չես տեսնի քաղաքացիական ընդվզումների առաջին շարքերում. նա քաղաքական գնահատականներ չի հնչեցնում, փոխարենն իր մտահոգությունների մասին խոսում է բեմից՝ ներկայացումների միջոցով: «Մեզ մոտ դեռ մնացել է՝ ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է: Մենք «խաղում» ենք դեմոկրատիա՝ դիկտատուրայի սկզբունքներով: Այսպես չի լինում...»,-ասում է Դուրյանը:


Դերասանն ընդգծում է՝ երբ մարդուց ուզում ես ազատությունը խլել, ապա նա պաշտպանում է իր ազատությունը: «Այդ ազատության մեջ նաեւ ինտելեկտի ազատությունն է: Դեմոկրատական երկրները հասկացան՝ պետք չէ մարդուց խլել ազատությունը, պետք է այնպես անել, որ նա ինքն այդ ազատությունից հրաժարվի…»,-նշում է նա:


Աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի դերասան որդին չի կարծում, որ հոր անվան ստվերը խանգարել է իրեն: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման մեջ: