ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
02 Oct 2017

ՏՏ ոլորտը՝ ընդդեմ սերիալների

«Ստեղծենք տարբերվող բաներ, ստեղծենք զարմացնող բաներ»

 

«Ստեղծենք տարբերվող բաներ, ստեղծենք զարմացնող բաներ»,-ասում է Արման Աթոյանը եւ հավելում՝ ամենակարեւորը ժամանակին համընթաց քայլելն է, ոչ թե մեր իրականությանը համընթաց, այլ աշխարհի:

Արման Աթոյանը, երբ 2008-ին հիմնեց X-TECH ընկերությունը, հիմնական շեշտադրումն արեց ժամանակին համընթաց քայլելու և նորարարություններ կիրառելու վրա: Արդյունքում, արդեն 2014-ին ստեղծվեց Arloopa բրենդը: Լրացված և վիրտուալ իրականություն կոչվող համակարգերը հնարավորություն են տալիս մարդուն հայտնվելու իրականին նմանվող աշխարհում, որն ամբողջովին ստեղծել են ծրագրավորողները:

ՏՏ ոլորտի հեղափոխության, մարդկանց ընկալման մեջ «բիզնես» հասկացողության փոփոխության, հնդկական սերիալների, կրթական համակարգի խնդիրների, հասարակության շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացման եւ այլնի մասին Արման Աթոյանի տեսակետները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: