ՍՏԱՐՏԱՓ
03 Oct 2017

Starbus. Երեւանի առաջին ավտոբուս-սրճարանը

Առաջինը Երևանում, Սարյան 1 հասցեում: Փողոցի անկյունում արդեն մոտ մեկ ամիս կայանած «Իկարուս» մակնիշի ավտոբուսը Starbus սրճարանն է:

 

Առաջինը Երևանում, Սարյան 1 հասցեում: Փողոցի անկյունում արդեն մոտ մեկ ամիս կայանած «Իկարուս» մակնիշի ավտոբուսը Starbus սրճարանն է: Խորհրդային տրամվայ-սրճարանների օրինակով ավտոբուսը սրճարանի վերածելու գաղափարը Տիգրան Զալինյանի գլխում ծագել է բառացիորեն երազում: Վաղ առավոտյան արթնացել է, հանդիպել ընկերոջը և միասին թղթին են հանձնել երազ-նախագիծը:


Մոտ 8 ամսվա քրտնաջան աշխատանքից հետո ամեն ինչ պատրաստ էր՝ բացի անունից. օգնության է հասել լեզվի սայթաքումը: Սարյան փողոցն էլ պատահական չի ընտրվել: