ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
14 Oct 2017

Միտումնավոր եւ ուղղորդված ապատեղեկատվություն

«Ավանակի տեսության» տարածումը:

 

Ինչի՞ համար եւ որտեղից է հայտնվում ապատեղեկատվությունը: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս «փիլիսոփայական հարցին» ունի մի քանի պատասխան: Ապատեղեկատվությունը լինում է ուղղորդված, լինում է պարզապես չստուգված, լինում է ոչ գրագետ լրագրողի եւ կիսագրագետ խմբագրի «ջանքերի շնորհիվ»:


«Բայց լինում են դեպքեր, որ ստեղծվում են կայքեր՝ հատուկ ապատեղեկատվություն տարածելու համար: Հայաստանում շատ ավելի հեշտացված է ապատեղեկատվության տարածումը: Մի «ֆեյք» էջ է բացվում, մի գրառում է արվում, հետո այդ էջը փակվում է, սակայն «Ավանակի տեսությունը» լայնորեն տարածվում է»,-ասում է Մարտիրոսյանը: