ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
04 Dec 2017

ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող մի շարք ապրանքների գները կբարձրանան

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 2017-ի հոկտեմբերին կարագը թանկացել է մոտ 40 տոկոսով, առանձին տեսակների դեպքում՝ կիլոգրամի արժեքը 2800-ից բարձրացել է մինչև 4300 դրամ։


Վերջին շրջանի թանկացումներին հունվարի 1-ից կգումարվի նաեւ մոտ 40 նոր ապրաքատեսակ:

2018 թվականին ուժի մեջ կմտեն Եվրասիական տնտեսական միության մաքսային դրույքաչափերը եւ միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող մի շարք լայն սպառման ապրանքների գները կբարձրանան, այդ թվում՝ թեյի, թռչնամսի, կաթի, կարագի, ձեթի։

Թռչնամսի մաքսատուրքը կբարձրանա 4 տոկոսով, ձեթինը՝ մինչև 2 տոկոս, իսկ կարագը 1- 2 տոկոս:

Մինչև 2024 թիվը փոփոխված մաքսային դրույքաչափերով ապրանքատեսակների թիվը կհասնի 900-ի:

 

 

 

 

 

 

 

 

 

ԵԱՏՄ քաղաքականությունն է՝ խթանել Եվրասիական շուկայում ներքին առևտուրը և խրախուսել տեղական արտադրողին։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 2017-ի հոկտեմբերին կարագը թանկացել է մոտ 40 տոկոսով, առանձին տեսակների դեպքում՝ կիլոգրամի արժեքը 2800-ից բարձրացել է մինչև 4300 դրամ։

Այս գնաճի բացասական հետևանքները դեռ չհաղթահարած քաղաքացիները չեն պատկերացնում, թե ինպես կարող են դիմակայել նոր թանկացումներին՝ առանց աշխատավարձի, սոցիալական նպաստների եւ թոշակների բարձրացման: