ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
08 Dec 2017

ՀՀԿ-ն կառավարության նախագծի դեմ խոսեց, կողմ քվեարկեց

Կառավարության կողմից ներկայացված օրինագծի ակտիվ քննադատներից էին իշխող հանրապետականները, սակայն դա նրանց չխանգարեց քվեարկության ժամանակ սեղմել կողմ կոճակը:

73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և կից ներկայացված օրինագծերը:
Oրինագիծը երեք միջոց է նախատեսում՝ նախազգուշացում ոստիկանության կողմից, երկրորդը՝ արտակարգ միջամտություն, որի դեպքում բռնարարին առավելագույնը 72 ժամով զրկում են բռնության ենթարկվածի հետ հաղորդակցվելուց, եւ երրորդը՝ պաշտպանական, երբ դատարան դիմելու անհրաժեշտություն է առաջանում:


Օրենքին հիմնականում դեմ էին արտահայտվում ռուսական կողմնորոշմամբ հայտնի պատգամավորները՝ այն որակելով պարտադրված եվրոպական կեղծ արժեքներ, որոնք անհամատեղելի են հայկական ավանդական ընտանիքի գաղափարին.


Հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի համար անընդունելի է քաղաքացիական հասարակությանը հատկացված դերակատարությունը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործում:

 

Ընդդիմադիր պատգամավորների համար անթույլատրելի է կարևորագույն այս օրինագիծը մեկ -ժամյա ռեժիմով քննարկելու իշխող մեծամասնության որոշումը: Պատգամավոր Մանե Թանդիլյանը սա որակեց կոնկրետ վերաբերմունք քննարկվող խնդրի նկատմամբ:


Կառավարության կողմից ներկայացված օրինագծի ակտիվ քննադատներից էին իշխող հանրապետականները, սակայն դա նրանց չխանգարեց քվեարկության ժամանակ սեղմել կողմ կոճակը: