ՍՏԱՐՏԱՓ
19 Դեկ 2017

Հակակոռուպցիոն բջջային խաղ՝ 12-25 տարեկանների համար

«Նետոյի առասպելը» հասանելի է iOS և Android օպերացիոն հարթակներում:

 

Մտացածին Նետո գալակտիկայի Տուտո մոլորակում կոռուպցիոն երևույթները նույնն են, ինչ իրական աշխարհում: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Եվրամիության ֆինանսավորմամբ, փորձել են բջջային խաղի միջոցով վերհանել կոռուպցիոն տարբեր երևույթներ և դրանց լուծում տալ:  

 «Նետոյի առասպելը» փազլ ժանրի եռաչափ խաղ է՝ նախատեսված 12-25 տարեկանների համար: Այն բաղկացած է տարբեր մինի խաղերից, յուրաքանչյուր խաղը կոռուպցիայի առանձին երևույթ է՝ լուծման հնարավոր տարբերակով:

Աշխատանքը սկզբից մինչև վերջ վստահվել է «Թումո»-ի սաներին, որոնք մենթորների օգնությամբ նախ հասկացել են՝ ինչ է կոռուպցիան, այնուհետեւ մշակել են խաղի սցենարը, կերպարներին օժտել բնավորության գծերով և նրանց ներդրել խաղի մեջ:

 «Նետոյի առասպելը» հասանելի է iOS և Android օպերացիոն հարթակներում: