ՖԻԼՄԵՐ
09 Jan 2018

Նախնիների մոռացված հայրենիքը

Բրիտները, բավարները, բասկերը եւ Եվրոպայի այլ ժողովուրդներ հնագույն պատմագրության մեջ ունեն չափազանց առեղծվածային հիշատակումներ իրենց նախահայրերի մասին, որոնք սերում են արարատյան սրբազան լեռներում գտնվող հեռավոր երկրից:

 

Եվրոպայի ամենահին ժողովուրդների պատմությունն ուսումնասիրելիս՝ կամա-ակամա հանդիպում ես հեռավոր մի երկրի մասին շատ հետաքրքիր հիշատակումների: Բրիտները, բավարները, բասկերը եւ Եվրոպայի այլ ժողովուրդներ հնագույն պատմագրության մեջ ունեն չափազանց առեղծվածային հիշատակումներ իրենց նախահայրերի մասին, որոնք սերում են արարատյան սրբազան լեռներում գտնվող հեռավոր երկրից: Միջնադարում շատ քարտեզներ հենց Հայաստանի տարածքում էին նշում մարդու արարման վայրը կամ Եդեմը: Այդ մասին խոսում էին ժամանակակից եվրոպացիների նախնիները: