ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
24 Jan 2018

Ի՞նչ վտանգներ է պարունակում GetContact հավելվածը

Պարզ լեզվով ասած՝ սա շատ լավ լրտեսական ծրագիր է:

 

Վերջին շրջանում խելախոսների օգտատերների շրջանում լայն տարածում գտավ Getcontact հավելվածը: Շատերին ուրախացրած հավելվածը հնարավորություն է տալիս պարզելու, թե ուրիշների հեռախոսներում ինչ անունով կամ մականունով է գրանցված մեր համարը: Ինչպես նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այն նաեւ հնարավորություն է տալիս իմանալ, թե ով է զանգում անծանոթ համարից:

 Ի՞նչ հնարավորություն, ի՞նչ իրավունքներ է ստանում թուրքական հավելվածը: Մեդիա փորձագետը պարզ ու հասկանալի լեզվով ասում է՝ սա շատ լավ լրտեսական ծրագիր է: Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները ու հավելվածի վտանգավոր լինելու մանրամասները՝  «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: