ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
01 Feb 2018

Ի՞նչ հավելվածներ պետք չի ներբեռնել

Եւ ի՞նչ անել մինչեւ հավելվածը ներբեռնելը:

 

Յուրաքանչյուր հավելված, որ բացում եք, ասենք, Play store-ում, ապա նախ պետք է նայել դրա ռեյտինգին, թե քանի հոգի է հինգ դրել: Չնայած, ինչպես նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սա եւս միանշանակ ցուցիչ չէ:

«Հավելվածի ներքեւում լինում է Permission details-ը: Այ այստեղ ամենահետաքրքիրն է: Յուրաքանչյուր հավելված, որ հայտնվում է ձեր հեռախոսի վրա, հայտնվում է հատուկ միջավայրում: Եւ օպերացիոն համակարգը, այս դեպքում՝ Android-ը, թույլ չի տալիս, որ ծրագիրն ինչ ուզի անի: Այսինքն՝ ստեղծվում է վանդակի նման մի բան, բայց այդ վանդակն այնպիսինն է, ինչպիսին դուք եք թույլ տվել, եւ այդ թույլտվությունները գրված են հենց այդ Permission details-ում»,-բացատրում է մեդիա փորձագետը: Մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: