ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
17 Feb 2018

YouTube կարգավորումներ

Եթե չեք ուզում Ձեր գործողությունները «հանրային սեփականություն» դառնա, ապա դիտեք «Մեդիագրագիտություն» շարքը:

Ի՞նչ անել, որ YouTube սոցիալական կայքում «թափանցիկ»  չլինել: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ընդգծում է՝ YouTube-ը, ի վերջո, նույնպես սոցիալական ցանց է, եթե այն օգտագործում եք որպես գրանցված օգտատեր: «Հենց գրանցվում եք, ստանում եք տեսանյութերը լայքելու, մեկնաբանելու հնարավորություններ,  այնուհետեւ հայտնվում են վատ հնարավորությունները»,-ասում է մեդիա փորձագետը:

Ո՞ւմ եք բաժանորդագրված, ի՞նչ Play list ունեք, ի՞նչ տեսանյութեր եք նայում ու լայքում կամ դիսլայքում: Եթե չեք ուզում այս ամենը «հանրային սեփականություն»  դառնա, ապա դիտեք «Մեդիագրագիտություն» շարքի հերթական հաղորդումը եւ իմացեք, թե ինչպիսի կարգավորումներ անել: