ՊԱՐԱԴԻԳՄ
06 Մար 2018

Նախագահի ընտրության նոր կարգի թերություններն ու նորընտիր նախագահի առավելությունները. ՍԴՀԿ գնահատականը

Այս տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ անդեմ եւ բախտախնդիր լիդերներ:

 

Արմեն Սարգսյանի ընտրությամբ հայկական իրականությունը թեւակոխեց նոր փուլ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանը հավելում է՝ Արմեն Սարգսյանի ընտրությամբ մենք ունեցանք ընտրություն՝ առանց թոհուբոհի, ունեցանք ընտրություն, ցավոք, առանց այլ թեկնածուների: «Այս ընտրությամբ ունեցանք նաեւ ընտրություն մեկ քաղաքական ուժի թեկնածուի շուրջ, որոնք անցան այնպես, ինչպես կանխորոշված էին»,-նկատում է բանախոսը:


Արմեն Մկրտչյանը կարեւորում է անձի դերը՝ ընդգծելով, որ Արմեն Սարգսյանի պարագայում գործ ունենք մի մարդու հետ, որը կանգնած է նորանկախ Հայաստանի ակունքներում, ունի ասելիք, խոսք եւ Հայաստանի ապագայի տեսլական: «Այս տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ անդեմ եւ բախտախնդիր լիդերներ: Ինձ գոնե այդ առումով ուրախացրել է, որ նա չի պատկանում «քաջ նազարիների» թվին»,-ասում է նա:


Մկրտչյանը համոզված է, որ նորընտիր նախագահն իր տեսակով՝ գրագիտությամբ, միջազգային կապերով, տարբերվում է մնացած լիդերներից: «Մնում է տեսնել, թե ինչպես այդ ամենը կծառայի ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի» ,-նշում է կուսակցական գործիչը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: