ՊԱՐԱԴԻԳՄ
29 Մար 2018

Հայացք Փարիզից. Հայաստանը Սփյուռքի դիտանկյունից՝ ըստ քաղաքագետ Կայծ Մինասյանի

Սահմանադրության վերջին փոփոխությամբ, դժբախտաբար, ժողովրդավարական մեկ քվեն հանեցին:

 

Ինչպե՞ս են դիտարկվում Հայաստանի քաղաքական գործընթացները Սփյուռքից: Ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը նկատում է՝ տրամադրություններն ու զգացողությունները հակասական են: «Կան նշաններ, որ դրական են, կան նշաններ, որ բացասական են: Եւ սա նորմալ է»,-ասում է նա:


Մինասյանի խոսքով՝ արտաքին քաղաքականության հարցում մտահոգությունն այն է, թե արդյոք Հայաստանը՝ իբրեւ ինքնուրույն պետություն, ունի բոլոր լծակները՝ լիովին ինքնիշխան պետություն լինելու: «Ներքին քաղաքականության հարցում էլ՝ թե ոնց կարելի է վստահության մթնոլորտ ստեղծել իշխանության եւ հասարակության միջեւ: Ահա այս մտահոգություններն են, որ կան թե Հայաստանում, թե Սփյուռքում»,-ընդգծում է քաղաքագետը:


Զուգահեռներ անցկացնելով եվրոպական երկրների եւ Հայաստանի քաղաքական համակարգերի միջեւ՝ Կայծ Մինասյանը նախեւառաջ ընդգծում է՝ ցանկացած պետություն ու հասարակություն ունի սեփական պատմությունը, եւ դժվար է համեմատել Արեւմտյան Եվրոպայի երկրներն ու Հայաստանը: «Հայաստանը սովորում է ժողովրդավարություն, այդ փորձառությունը կամաց-կամաց կմեծանա: Բայց Սահմանադրության վերջին փոփոխության մեջ, դժբախտաբար, ժողովրդավարական մեկ քվեն հանեցին: Սա ինձ համար սխալ է»,-ասում է ֆրանսահայ քաղաքագետը:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման, Ռուսաստանի դերակատարությունն այդ հիմնախնդրի կարգավորման, զենքի վաճառքի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման մասին ֆրանսահայ քաղաքագետի տեսակետները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: