ԼՐԱՀՈՍ
27 Feb 2025

«Ռուբեն Վարդանյանը պարզապես սիրում է հայրենիքը»․ Հակոբյան

«Ռուբեն Վարդանյանը պարզապես սիրում է հայրենիքը»․ Հակոբյան

«2023 թ., մարտի 22, Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ

Երևանի հատուկ լիազոր Արամ Մանուկյանի 28 մարտի 1918 թ.-ի կոչը (2-րդ նկար) ժողովրդին՝ թշնամու դեմ կռվելու համար ուժերը մոբիլիզացնելու մասին էի կարդում։ Մեկ դար հետոն՝ մեր ներկայի ու անելիքների նկարագրությունն էր։

-Պարոն Վարդանյան կարդացի՞ք կոչը։

Նկարում տեսնում եք մտահոգ ժպիտը, նաև աչքերի փայլն է երևում։

Մեր հանդիպում-քննարկումներում պարոն Վարդանյանը միշտ էր անհանգիստ, միշտ էր բարկացած ասում, որ որ սա ոչ միայն լինել-չլինելու հարց է, այլ արժանապատիվ ապրելու պայքար, որտեղ գլխավորը համախմբումն ու որոշում կայացնելու ունակությունն է։ Շատերի փնտրած բարդ ելքերի մեջ, ամենապարզն ու իրագործելին։ Չարվեց, քանզի տրոյական ձին արդեն վաղուց տեղադրվել էր Ստեփանակերտում։

Ռուբեն Վարդանյանը հիմա էլ դաժան ու անպատկերացնելի իրականության մեջ լինել-չլինելու կռիվ չի տալիս, սա հենց ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴՈՒ կեցվածքն է, որը քչերը կընկալեն, որի մասին չգիտեն ու չեն լսել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները, քանզի իրենք «դեռ պարզում են ինչո՞ւ էր պարոն Վարդանյանն Արցախում ու Հայաստանում», քանզի իրենք չգիտեն, որ Ռուբեն Վարդանյանը պարզապես սիրում է հայրենիքը, որ Ռուբեն Վարդանյանն արժանապատվություն ունի»։

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր,  «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյան