90 ՎԱՅՐԿՅԱՆ
31 Mar 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Արցախում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող,1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։ 2. Ապրիլի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլյան պատերազմում զոհվածների համար կկատարվի հոգեհանգստյան արարողություն։ 3. Այսօր ավարտվում է խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլը։ Վաղը լռության օր է...

1. Արցախում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող,1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։
2. Ապրիլի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլյան պատերազմում զոհվածների համար կկատարվի հոգեհանգստյան արարողություն։
3. Այսօր ավարտվում է խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլը։ Վաղը լռության օր է։
4. «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն հեռացել է դաշինքից։ Նարինե Առաքելյանը կսատարի ՀՀԿ թեկնածու Արագած Ախոյանին։
5. Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում։ Դրանցից միայն 14-ի դեպքում ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են։ Մյուսները չեն հաստատվել կամ հերքվել են։
6. Բենզինը թանկացել է 10 դրամով։
7. Խախտումներ ԵԱՏՄ երկրներից ներկրումներ իրականացնող մի շարք ընկերություններում, հարուցվել են քրգործեր:
8. WikiLeaks-ը հրապարակել Է ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի նոր մասը:
9. Մի շարք երկրներ հնարավոր է բոյկոտեն «Եվրատեսիլ-2017» մրցույթը՝
Ռուսաստանի ներկայացուցչի մուտքի արգելքի պատճառով:
10. Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
11. Մարիո Բալոտելին հայերեն է խոսում: