90 ՎԱՅՐԿՅԱՆ
15 Ապր 2017

Շաբաթվա լրատվական ամփոփում

1. ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար: 2. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 3. Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի ձայնագրությունը...

1. ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:
2. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
3. Դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ գրուպ»-ի ժողովի ձայնագրությունը:
4. ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 3 ուժերի ցուցակները. ՀՀԿ, «Ելք» դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն։
5. Հայաստանն Արցախին երկու ամսում 8.8 մլրդ դրամի միջպետական վարկ է տրամադրել:
6. ՀՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրում է դասավանդելու ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում:
7. Դավթաշենում 29 ծառ հատած քաղաքացին ձերբակալվել է. վնասի չափը կազմում է 2 մլն 860 հազար ՀՀ դրամ։
8. ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում նախագահ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
9. ԵԱՏՄ-ն հավանություն տվեց դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Մոլդովայի դիմումին։
10. Վրաստանը հրաժարվել է ռուսական գազից: Ադրբեջանից Վրաստան գազի մատակարարումները կկազմեն ընդհանուր ծավալի 95.5%-ը։
11. Հոլիվուդում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։