ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
20 Apr 2017

Տանել չեմ կարողանում լեգիտիմ բռնությունը. Աշոտ Բլեյան

Հայաստանով մեկ հիմնել ենք մասնագիտական կրթության քոլեջներ եւ բուհեր, իսկ արդյունքում՝ «փինաչիներ, փինաչիներ»:

 

«Երկիրը համակել է, կերել է ծուլությունը, բա ծուլության արդյունք չէ՞ այս անմշակ հողը, այս «գյոզալ» դրախտավայրը վերածել աղբանոցի, բա ուրիշ ի՞նչ է»,- նման մտահոգություն է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: Շարունակելով միտքը՝ Բլեյանը հավելում է՝ Հայաստանով մեկ հիմել ենք մասնագիտական կրթության քոլեջներ եւ բուհեր, իսկ արդյունքում՝ «փինաչիներ, փինաչիներ»: «Ինժեներն ինժեներ չէ, գիտնական կոչվածը գիտությամբ չի զբաղվում, երկիրը կերել է ծուլությունը»,-ցավով նշում է կրթության ոլորտի ներկայացուցիչը:
Աշոտ Բլեյանը հետադիմությունը համարում է մեր գլխավոր թշնամին: «Մեզանում առկա հետադիմությունը մեր գլխավոր թշնամին է. դժվար հաղթահարվող, կամ չհաղթահարվող, կամ բազմապատկվող հետադիմությունը»,-ընդգծում է նա:
Կատարելության, մշտապես ինքնիրացման ձգտող Բլեյանն իր գործի առանցքը համարում է խաղաղասիրությունը: «Ես ֆիդայի չեմ, զինվորական չեմ, Պաշտպանության նախարարության աշխատող չեմ: Ես հանրակրթության, կրթության գործի աշխատող եմ, կազմակերպիչ, իսկ դրա առանցքը չի կարող խաղաղասիրությունը, խաղաղապաշտությունը չլինել: Կամուրջներ պիտի լինեն, կամուրջ ստեղծելը, ընդհանրապես, բարդ մի արվեստ է»,-համոզված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը: Դժվար զրույցի մանրամասները եւ հետաքրքիր շեշտադրումները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: