ՍՏԱՐՏԱՓ
08 Jun 2017

Earlyone. հավելված, որը կօգնի խուսափել հերթերից

Արդեն 8 տարի է Limetech ընկերությունն առաջարկում է հերթերի կառավարման լուծումներ։

 

Համաշխարհային տարբեր հաշվարկներով՝ մարդ իր կյանքի 2-5 տարին անցկացնում է հերթերում: Հայաստանում եւս վիճակը մխիթարող չէ:
Արդեն 8 տարի է Limetech ընկերությունն առաջարկում է հերթերի կառավարման լուծումներ, որոնք այսօր կիրառվում են Հայաստանի մի շարք հաստատություններում:
Limetech-ի “spin-off”-ը հանդիսացող Early One ստարտափի բջջային հավելվածը արդեն տարեսկզբից հասանելի է iOS-ի և Android-ի օգտատերերի համար: Մի քանի ամսվա ընթացքում արդեն հասցրել է ունենալ մոտ 5000 ակտիվ օգտատեր:


Բջջային հավելվածում այսօր ներառված են ֆինանսական, պետական և բժշկական հաստատություններ, առաջիկայում խոստանում են ցանկը համալրել:


Ստարտափի թիմը վստահ է՝ 21-րդ դարում ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է, որը հերթերի վրա ծախսելը պարզապես անթույլատրելի է: Իրենք էլ իրենց հերթին ժամանակ չեն կորցնում. առաջիկայում խոստանում են հավելվածի նոր թարմացում՝ հագեցած նոր ֆունկցիոնալությամբ: