ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
27 Հլս 2017

Հայաստանում փոխվել է բարձրագույն կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքը. Ռոբերտ Սուքիասյան

2019 թվականից սկսած ունենալու ենք շրջանավարտների թվի զգալի բարձրացում:

 

Հայաստանում բարձրագույն կրթության ընդգրկվածությունը միջինից բարձր է, այն մոտ 53 տոկոս է: ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը շարունակում է եւ հավելում՝ համաձայն նախարարության որդեգրած քաղաքականության՝ այդ ցուցանիշը պետք է ավելի բարձրացնել: «Մեր նպատակը բուհերի ընդգրկվածության մեծացումն է՝ անկախ դիմորդի սոցիալական վիճակից: Զարգացած երկրներում ընդգրկվածությունը 60 տոկոս է, եւ նրանք ձգտում են այն հասցնել 80 տոկոսի»,-ասում է վարչության պետը:


Ռոբերտ Սուքիասյանը վստահեցնում է՝ Հայաստանում դրական առումով փոխվել է կրթության, հատկապես բարձրագույն կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքը:


Իսկ ինչ վերաբերում է պետական բուհերում առկա թափուր տեղերի զգալի թվին, ապա բանախոսն այն պայմանավորում է բացառապես շրջանավարտների թվով: «Հանրապետությունում շրջանավարտների թիվն այս տարի մոտ 20 հազար է եղել, հաջորդ տարի այդ թիվը նվազելու է եւս հիսուն տոկոսով»,-ասում է նա: Այսուհանդերձ, կրթության ոլորտի մասնագետը շտապում է հուսադրել՝ 2019 թվականից սկսած ունենալու ենք շրջանավարտների թվի էական բարձրացում: Այս ամենի մասին առավել մանրամասն՝ «Հարց իշխանավորին» հաղորդման մեջ: