ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
28 Jul 2017

Մանկական ուղեղային կաթվածից տառապող Արթուրի երազանքն է դառնալ պարաօլիմպիկ խաղերի չեմպիոն

10 տարեկանում Արթուրը որոշել է ընդմիշտ հրաժարվել սալյակից։

 

26-ամյա Արթուր Գալստյանն ունի մանկական ուղեղային կաթված։


10 տարեկանում Արթուրը որոշել է ընդմիշտ հրաժարվել սալյակից։


Համառ աշխատանքի և կամքի ուժի շնորհիվ այսօր Արթուրը լուրջ հաջողություններ է գրանցել ծանրամարտում։


Անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով Արթուրը մարզումները կազմակերպում է կենցաղային իրերի, օրինակ՝ գազի բալոնի վրա։


Նրա երազանքն է դառնալ պարալիմպիկ խաղերի չեմպիոն։


«Հայաստան»համահայկական հիմնադրամն Արթուրին նվիրել է անհրաժեշտ մարզագույք։