ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 Օգս 2017

Ջրամատակարարման անջատումներ օրենքի փոփոխության հետևանքով

Սևակ Ծատուրյանը բնակարանի կառուցման նպատակով նոր հողատարածք գնելուց հետո դիմել է Վեոլիա Ջուր ջրամատակարարման գործընթացի օրինականցման համար: Այսօր Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ներկայացուցիչները անջատեցին միացումը՝ հղում կատարելով կառավարության թիվ 658 որոշմանը:

 

Սևակ Ծատուրյանը բնակարանի կառուցման նպատակով նոր հողատարածք գնելուց հետո դիմել է Վեոլիա Ջուր ջրամատակարարման գործընթացի օրինականցման համար:

Այսօր Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ներկայացուցիչները անջատեցին միացումը՝ հղում կատարելով կառավարության թիվ 658 որոշմանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված թիվ 378-Ն որոշման համաձայն ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգը կառուցում է ջրամատակարարը կամ դիմող անձը՝ դիմող անձի հաշվին:

Գործընթացի արժեքը կախված է մի քանի գործոններից և կարող է կազմել մի քանի հարյուր հազարից մինչև մի քանի միլիոն դրամ: Ժամկետները ձգվում են շուրջ 80 աշխատանքային օր, որի ընթացքում ջրամատակարարումը ենթակա է անջատման:

Այսօր Սևակ Ծատուրյանի իրավիճակում են ևս 700 քաղաքացի:
Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովից նշում են սա անխուսափելի գործընթաց է: