ՊԱՐԱԴԻԳՄ
06 Nov 2017

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց մինչեւ հայ-վրացական հարաբերությունները՝ վիրահայ Արսեն Խառատյանի տեսանկյունից

Վրաստանն ամենեւին էլ Հայաստանը մեկուսացնելու խնդիր չի ունեցել, ուղղակի առաջնորդվել է սեփական շահերից ելնելով:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը չէր կարող բացառապես Հայաստանի դեմ լինել, սակայն որոշակի ժամանակահատված այն քաղաքական ծրագիր էր: Վրաստանի «Ալիք մեդիա» տեղեկատվական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ընդգծում է, որ այն միջոցները, որ ներդրվեցին այս երկաթգծի կառուցման համար, թույլ է տալիս ենթադրել, որ սա նաև հոգեբանական իմաստով ուղղված էր Հայաստանը մեկուսացնելուն: «Իսկ այդ միջոցների «առյուծի բաժինը» ներդրեց Ադրբեջանը: Իհարկե, այդ նախագիծը բացառապես Հայաստանի դեմ չէր, բայց օգտագործվել է դա»,-ասում է նա:


Արսեն Խառատյանը վստահ է, որ Վրաստանն ամենեւին էլ Հայաստանը մեկուսացնելու խնդիր չի ունեցել, ուղղակի առաջնորդվել է իր շահերից ելնելով: «Այլ հարց է, որ այս տարիների ընթացքում Վրաստանի համար՝ Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու գինը, եղել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ասիմետրիկ հարաբերություններ ունենալը»,-շեշտում է բանախոսը:


Հայ-վրացական հարաբերությունների, Հայաստան-Վրաստան համեմատությունների եւ հեռանկարների մասին զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ« հաղորդման շրջանակում: