ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
10 Նմբ 2017

«Խենթ» գինեգործ Սամվել Մաչանյանի խենթացնող գինու արարման բանաձեւը

«Ալլուրիա» գինու «վայքու էֆեկտը»

 

Բանկային համակարգից ՝ դաշտային «համակարգ»: Երբ գինեգործ Սամվել Մաչանյանը թողեց աշխատանքը ՀՀ կենտրոնական բանկում եւ մուտք գործեց գինու արարման աշխարհ, շատերը նրան խենթ համարեցին: Մինչդեռ Սամվելը վաղուց հասկացել էր՝ իր սիրտը լեռներում է, ավելի ճիշտ՝ խաղողի դաշտերում:


Ընտանեկան գինեգործության գրեթե 150-ամյա ավանդույթները շարունակելն արդեն ոչ միայն հաճելի էր, այլեւ՝ շահավետ: Ավելին՝ աշխարհին ներկայանալու եւ հայկական գինին ներկայացնելու այցեքարտ: «Մենք հայկական գինին աշխարհին ցույց տալու, մեր գինու դիրքերը վերականգնելու խնդիր ունենք: Եթե հիմա մենք մրցակցենք, վատ իմաստով, ապա հաջողության չենք հասնի: Հիմա պետք է միասին աշխարհին ցույց տանք հայկական գինիների մի մեծ «ռենջ»՝ մեզ նման վայրիից մինչեւ օտարի քիմքին մոտ»,-ասում է գինեգործը:


Սամվել Մաչանյանի համար շատ կարեւոր է, որ իր ստեղծած գինին տպավորություն թողնի: «Լավ, թե վատ հարցի երկրորդական կողմն է, պարզապես, որ այն խմողը երկրորդ անգամ խմելիս ասի՝ ոնց որ «Ալլուրիա» է: Շատ կարեւոր է, որ «վայքու էֆեկտ» ունենա»,-նշում է գինեգործ Մաչանյանը: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: