ՍՏԱՐՏԱՓ
12 Դեկ 2017

Հայկական ճարտարապետությունն ու մանրանկարչությունն աքսեսուարների եւ տան պարագաների վրա

«Արդեանի» հավաքածուներում առանձնակի տեղ են գրավում մետաքսե և քաշմիրե վզկապներն ու շարֆերը:

 

Սանահինի ու Տաթևի, Գառնիի ու Սևանի հայկական ճարտարապետության և մանրանկարչության դարավոր ավանդույթները 21-րդ դարում նոր շունչ են ստացել «Արդեան» դիզայն ստուդիայի կողմից՝ աքսեսուարների և տան պարագաների տեսքով:


«Արդեանի» պատմությունը սկսվում է 2015 թվականից, երբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ վորքշոփ անցկացնելուց հետո Վազգեն Բրուտյանը որոշեց երիտասարդ թումոյականների գաղափարները կիրառել նոր ստարտափում:


Այն կենտրոնացել է աքսեսուարների և տան պարագաների վրա: «Արդեանի» հավաքածուներում առանձնակի տեղ են գրավում մետաքսե և քաշմիրե վզկապներն ու շարֆերը՝ համեմված միջնադարյան զարդանախշերով:
«Արդեանի» աշխատանքներում հատուկ տեղ են զբաղեցնում արվեստի գործերը, որոնք արդեն ներկայացվել են ցուցահանդեսներում, իսկ այսօր էլ զարդարում են խանութ-սրահի պատերը: