ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
22 Դեկ 2017

Պրոֆեսիոնալ բանակցող Արթուր Մարտիրոսյանի բանակցային հաջողության բանաձեւը

Մարտիրոսյանը ռազմավարական բանակցային օգնություն է իրականացրել Չեչնիայում, Հարավային Օսիայում, Իսրայելում, Պաղեստինում եւ աշխարհի այլ անհանգիստ կետերում:

 

«Մեր մշակույթում շատ ցածր է մյուս կողմին լսելը: Մենք պետք է հասկանանք նաեւ մյուս կողմի զգացմունքները»,-ասում է պրոֆեսիոնալ բանակցային մասնագետ Արթուր Մարտիրոսյանը: Չեչնիայում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Իսրայելում, Պաղեստինում, Աֆղանստանում, Կոսովոյում, Նիգերիայում, Հարավային Սուդանում ռազմավարական բանակցային օգնություն իրականացրած Մարտիրոսյանը նկատում է՝ հաճախ մյուս կողմն իր շահերը չի էլ հասկանում:


«Նա մի շահ է պատկերացնում, չնայած էլի շահեր ունի, բայց դրանց մասին չի մտածել: Մի տարբերակ ունի՝ իր շահը բավարարելու համար, բայց չի մտածում, որ հազար ու մի տարբերակ էլ ունի ու ամենակարեւորը՝ չի հասկանում, որ մյուս կողմն էլ ունի շահեր: Պարտադիր չէ ընդունել այդ բոլոր շահերը, բայց դրանք հասկանալ պետք է»,-ասում է նա:


Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին, բանակցային մասնագետը նկատում է՝ մենք Ադրբեջանի հետ ուղղակիորեն չենք բանակցում, մենք բանակցում ենք միջնորդների հետ, որոնք տարբերակներ են մշակում ու առաջարկում: «Մենք համարում ենք, որ մենք հաղթել ենք, մյուս կողմը չի համարում, որ ինքը պարտվել է»,-ընդգծում է Արթուր Մարտիրոսյանը: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: