ՊԱՐԱԴԻԳՄ
02 Feb 2018

Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներից մինչեւ «Կրեմլյան ցուցակը»՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մեկնությամբ

«Կրեմլյան ցուցակ»-ում հայ գործարարների անուններն արդյո՞ք անուղղակի մեսիջ է Հայաստանի իշխանություններին, թե՞ սպասենք ուղղակի մեսիջի:

 

Աշխարհի չորս երկրներ ամեն կերպ ջանում են փոխել աշխարհակարգը: «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թվարկում է՝ թրամփյան ԱՄՆ-ն, պուտինյան Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Թուրքիան: Ինչ վերաբերում է գլոբալ խաղացող Չինաստանին, ապա քաղաքագետի կարծիքով՝ արեւելյան Ասիայի խոշորագույն պետությունն առավելապես շահագրգռված է կայունությամբ:


«Չինաստանն ուժեղանում է, տնտեսապես հզորանում է: Նրանք գտել են մոդելը. Չինաստանն հավակնություն չունի ինչ-որ մեկին գրավելու, դե տնտեսապես բոլորին գրավել է: Կարծում եմ՝ Եվրամիությունը, Չինաստանն ու Իրանն ավելի շատ հակված են կայունությանը»,-ասում է Ստեփան Գրիգորյանը:


Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան ցանկանում է ռեգիոնալ մասշտաբով փոփոխություններ ու վերադասավորումներ անել ու «արանքում էլ քրդական եւ ղարաբաղյան հարցերը լուծել»: Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա Գրիգորյանի խոսքով՝ այն իրեն լավ է զգում Եվրամիությունում, բայց դուրս է գալիս ակնհայտ պարզ պատճառով՝ Եվրամիության կազմում կորցնում է իր դերը՝ որպես գլոբալ խաղացող, եւ ուզում է վերականգնել իր դիրքերը: «Ռուսաստանը, ակնհայտ է, ուզում է վերականգնել հետխորհրդային տարածքը՝ բավական կոշտ ձեւով: Այս նոր խաղի կանոններն էլ բերում է լարվածության»,-շեշտում է նա:


Ինչ վերաբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարի հրապարակած աղմկահարույց «Կրեմլյան ցուցակին», այդ ցուցակում հայ գործարարների անուններին, Հայաստանի իշխանություններին ուղղակի եւ անուղղակի մեսիջներին՝ տեղեկացեք «Պարադիգմ» հաղորդումից: