ՄՇԱԿՈՒՅԹ
14 Փտր 2018

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: