ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
03 Մար 2018

Ինչու՞ է անհետացել Ձեր էջը

Ի՞նչ հիմքերով կարող է Ֆեյսբուքն արգելափակել ձեզ:

 

Սոցիալական ցանցերի ողբերգությունը. պրոֆիլ կորցնել: Ի՞նչ հիմքերով կարող է Ֆեյսբուքն արգելափակել ձեզ: Այս մասին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը շատ է խոսել՝ նշելով, որ պատճառները տարբեր են՝ սոցցանցի կանոններին չհամապատասխանող լուսանկարներից մինչեւ սխալ անուն ազգանունով գրանցվելը: «Եթե ռոբոտը կասկածում է, ապա արգելափակում է: Կան ավելի հաճախ հանդիպող դեպքեր, ասենք՝ մոռացել եք գաղտնաբառը, եւ Ֆեյսբուքը մի օր Ձեզ «դուրս է գցում», որ նորից լոգին լինեք»,-ասում է մեդիա փորձագետը:

Հայաստանում, ինչպես նշում է Սամվել Մարտիրոսյանը, շատերը գրանցվում են Ֆեյսբուքում միայն հեռախոսի համարով ու անընդհատ համարները փոխում են: Ի՞նչ անդառնալի հետեւանքներ կարող է այս ամենն ունենալ: Այս ամենի մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: