ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
10 Մար 2018

Ձեր նկարով ֆեյք էջեր

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Ձեր նկարների «առեւանգումը»:

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ համացանցից Ձեր նկարների «առեւանգումը»: Ամենատարածվածը՝ այդ նկարներով կարող են ֆեյք էջեր բացվել, իսկ ավելի վատ՝ դուք կարող եք դառնալ էրոտիկ բնույթի ֆիլմի «հերոս»: Ինչպես նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ այնպիսի ծրագրեր կան, որ կարող են մարդու դեմքը տեղադրել նմանատիպ տեսանյութերի վրա, ընդ որում՝ այնպես լավ տեղադրել, որ չհասկանաս՝ իրականում մոնտաժ է, թե իրական:

Ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ: Ինչպե՞ս իմանալ ու ի՞նչ մեթոդներ կիրառել: Այս մասին մանրամասն՝ «Մեդիագրագիտություն» շարքի հերթական հաղորդման մեջ: