ՊԱՐԱԴԻԳՄ
05 Ապր 2018

Վիճելի եւ ոտքի վրա գրված. Բլեյանի գնահատականը ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին

Երեխան նպատակ է եւ նա չի կարող միջոց դառնալ:

 

Այս օրերին շրջանառության մեջ է դրվել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության մասին» ռազմավարությունը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը այս հայեցակարգի առումով նախ նկատում ՝ ոտքի վրա արված հերթական հայեցակարգն է: «Վիճելի հայեցակարգ է: Եւ անունն է վիճելի, եւ դրանում քննարկվող հարցադրումները»,-շեշտում է Աշոտ Բլեյանը:


Կրթահամալիրի տնօրենի խոսքով՝ երեխան նպատակ է եւ նա չի կարող միջոց դառնալ՝ որեւէ պատճառաբանությամբ: «Ուզում է խոսքը հայրենիքին վերաբերի, որովհետեւ, եթե երեխան չէ նպատակը, ապա այդ հայրենիքը մնում է առանց մարդու»,-ասում է բանախոսը: Ըստ Աշոտ Բլեյանի՝ այդ հայեցակարգում ամեն ինչ կա, բացի գործողությունից:


Հայեցակարգի խնդրահարույց դրույթների, կրթության խնդիրների, ինչպես նաեւ մանկավարժության եւ դաստիարակութան առանձնահատկությունների մասին բլեյանական տեսակետները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: