Ամառային արևը չունի այնպիսի զորություն, որ կարողանա իսպառ վերացնել վիրուսը. բժիշկ-վարակաբան
Paratv-ին շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել կորոնավիրուսի շուրջ ծավալվող քննարկումներն ու տարբեր մասնագետների կարծիքները: Այս անգամ զրուցել ենք Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ-վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ:
- Պարոն Մանուկյան, թվում է, թե կորոնավիրուսի մասին լսել ենք, կարդացել ու արդեն գիտենք ամեն բան: Սակայն ամեն օր նորանոր հարցեր են ծագում, որոշ վարկածներ հերքվում են, որոշներն առաջանում: Նախ կուզեի կարճ պատմական էքսկուրս անեիք վիրուսների ու, մասնավորապես, կորոնավիրուսների ծագման վերաբերյալ:
- Վիրուսները գոյություն ունեն կյանքի ծագումից ի վեր, ասել է թե՝ ավելի քան 4 մլդ տարի: Նրանք ավելի հին կենսաբանական էակներ են, քան մարդը: Վիրուսների թագավորությունը շատ մեծ է, այն ընդգրկում է մի քանի միլիոն տեսակ և ավելին է, քան ամբողջ բուսական ու կենդանական աշխարհը միասին: Կորոնավիրուսը, որը այժմ շրջանառության մեջ է ու այսպես ահաբեկել է մարդկությանը, հայտնի է 1937 թվականից, երբ այն առաջին անգամ հայտնաբերվեց: 1965 թվականին առաջին անգամ այս վիրուսը տարբերակվեց մարդու օրգանիզմում և սկսվեց վիրուսի ուսումնասիրությունը: Կորոնավիրուսը պատկանում է շնչառական վիրուսների խմբին և շնչառական վիրուսային հիերարխիայում իր տարածվածությամբ զբաղեցրել է 2-րդ տեղը: Այս վիրուսը մեր մարդկության համար նոր չէ, նոր է այն տարատեսակը, որը այսօր շրջանառության մեջ է և այսպես ահաբեկել է աշխարհը:
Մանրամասները՝ տեսանյութում: